Կլիմայի փոփոխության վտանգներն առաջ քաշելու նպատակով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հաջորդ շաբաթ անսովոր պաշտոնական այցով կմեկնի Անտարկտիդա:
ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության համաձայն՝ ուղևորությունը ծրագրված է նոյեմբերի 10-12-ը: Քերրին կայցելի սառուցյալ մայրցամաքում ԱՄՆ խոշորագույն հետազոտական կայանը, ափամերձ Մակ-Մերդո, նաև Հարավային բևեռում գտնվող ամենահին անտարկտիկյան «Ամունդսեն Սքոթ» կայանը։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կդառնա պետքարտուղարության առաջին գործող ղեկավարը, որը կայցելի Անտարկտիդա: