Իրաքի Թիքրիթ քաղաքում ականապատ շտապ օգնության մեքենայի պայթյունից զոհվել է առնվազն 21 հոգի:
Մահապարտն իրեն պայթեցրել էր քաղաքի մուտքի մոտ այսօր առավոտյան: Քաղաքում պարեկային ժամ է սահմանվել, նոր ահաբեկչությունների մասին նախազգուշացում է հայտարարվել:
Թիքրիթից հիսուն կմ հեռավորության վրա՝ Սամմարա քաղաքում, մեկ այլ մահապարտ պայթեցրել էր շիական մզկիթներից մեկի մոտ կայանած մեքենան, որի արդյունքում զոհվել էր երկու հոգի: