Չնայած ներգաղթյալների հոսքի կրճատմանը, Գերմանիայի քրեական գործերի դաշնային ծառայությունը 2016-ի 10 ամսում արդեն 832 հարձակում է արձանագրել փախստականների ճամբարների վրա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Neue Osnabrücker Zeitung-ի վրա հղումով:
Հարձակումների մեծ մասը` 772, իրականացվել է աջ ծայրահեղականների կողմից: Խոսքը հիմնականում այնպիսի իրավախախտումների մասին է, ինչպիսիք են գույքի վնասումը (330), ազգամիջյան պառակտման բորբոքմանն ուղղված քարոզը: 144 դեպքում բռնություն է կիրառվել ներգաղթյալների հանդեպ: 2016-ին գրանցվել է փախստականների ճամբարների հրկիզման 63 դեպք: 12 հանցագործություն կապված է եղել պայթուցիկների մասին օրենքի խախտման հետ: