Նավթի գնային տատանումները շարունակվում են:
Նոյմբերի 4-ի առևտրային տվյալներով նավթի գինը հաստատվեց անկումով: Brent տեսակի նավթի գինը այդ օրն էժանացել է 1.7%-ով՝ հասնելով 45,53 դոլար/բարելի:
Նավթի գնանկման պատճառը հիմնականում մտավախությունն է, որ ՕՊԵԿ անդամ երկրները նոյեմբերի վերջին այնուամենայնիվ չեն ստորագրի նավթի արդյունահանման նոր քվոտաների հաստատման մասին համաձայնագիրը: Արդյունքում, վերջին 12 օրերի ընթացքում նավթի գնանշումների մակարդակն անկում է ապրել 13,3%-ով, ինչը համարժեք է նավթի գնի 7,01 դոլարով անկման, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
Այսօր, սակայն, նոյեմբերի 7-ին, Brent տեսակի նավթի գինը մի փոքր աճ է գրանցել՝ 1,01%, ինչի արդյունքում նշված տեսակի գինը կազմել է 45,99 դոլար/բարել: Պետք է շել, որ նավթի գների վրա մեծ ազդեցություն ունեն նաև ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին նախորդող ու հաջորդող ժամանակաշրջանները: