Ucom ընկերությունը պաշտոնապես մեկնարկել է iPhone 7-ի վաճառքը Ucom և «Apple Դիսթրիբյուշն Ինթերնեյշնլ» ընկերությունների միջև կնքված պայմանագրի հիման վրա, հաղորդում է B24.am-ը։
Սմարթֆոն արդեն առկա է Ucom-ի սպասարկման սրահներում և վաճառվում է գնային մի քանի լուծման տարբերակով՝ կախված տարբեր սակագնային պլաններից, որոնք առաջարկում է ընկերությունը:
iPhone-ի սիրահարները հնարավորություն ունեն ձեռք բերելու բոլորովին նոր՝ սև գույնը: Ամբողջովին վերափոխված տեսախցիկների համակարգը, կրկնակի արագ աշխատանքը և մինչ այս արտադրված iPhone-ի մոդելների ամենաերկարակյաց մարտկոցը, սմարթֆոնի ջրակայուն լինելը, դրա ամենավառ ու ամենագունեղ Retina էկրանը և նոր ստերեո բարձրախոսները թույլ կտան վայելել յուրաքանչյուր մասնիկի հզորությունը։