«Россия» հեռուստաալիքի կիրակնoրյա «Вести недели» լրատվական-վերլուծական հաղորդման ժամանակ ներկայացվել է նաև Հայաստանին նվիրված ռեպորտաժ՝ «Ռուսաստանը և Հայաստանն արդար խաղ են տանում» անվանումով:
Ռեպորտաժը պատմում է 25-ամյա անկախ Հայաստանի հաջողությունների և դժվարությունների մասին, այն մասին, թե ինչպես են Հայաստանն ընդունում սիրիահայ փախստականներին, տնտեսության որ ճյուղերն են բավական արագ զարգանում և այլն: