Այս տարի ռեկորդային թվով ամերիկացիներ են մասնակցել ԱՄՆ նախագահի ընտրությունների վաղաժամ քվեարկությանը, հայտնում է Associated Press-ը: Գործակալության տվյալներով՝ արդեն վաղաժամ ընտրություններին քվեարկել է 46.27 մլն մարդ, ինչը զգալիորեն գերազանցում է 2012 թվականի նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկության ժամանակ գրանցված ցուցանիշին:
Միևնույն ժամանակ գործակալությունը նշում է, որ կտրուկ ավելացել է լատինաամերիկյան ծագմամբ ընտրողների մասնակցության ցուցանիշը, ինչը կարող է լավ լուր լինել Դեմոկրատական կուսակցությանից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի համար: