Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու կինը` Սանդրա Ռուլոֆսը տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին, հայտնում է TACC-ը՝ վրացական լրատվամիջոցներին հղումով:
Նշենք, որ խորհրդարանական ընտրություններին Ռուլոֆսը նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության երկրորդ համարն էր, որի հիմնադիրը նրա ամուսինն է:
Ավելի վաղ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել էր Օդեսայի նահանգապետի պաշտոնից հրաժարական տալու մասին՝ դա բացատրելով կոռուպցիայի դեմ պայքարի անհնարինությամբ՝ պայմանավորված ուկրաինական իշխանությունների՝ այս թվում նաև նախագահ Պյոտր Պորոշենկոյի ներգրավվածությունով: