Շանհայից (Չինաստան) Գեդա անունով գուշակ կապիկը կանխագուշակել Է ԱՄՆ-ում ընթացող նախագահական ընտրությունների արդյունքները, հաղորդում Է Channel New Asia-ն Twitter-ի օգտահաշվում:
Գեդան ընտրություն Է կատարել ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի՝ բնական մեծությամբ նկարների միջև: Արդյունքում կապիկը նախապատվությունը տվել Է Էքսցենտրիկ միլիարդատիրոջը և նույնիսկ համբուրել Է թղթե Թրամփի շուրթերը:
Shiyanhu Ecological Tourism այգուց պրիմատն արդեն առաջին անգամը չԷ կանխագուշակում ապագան: Ինչպես հայտնել Է Channel New Asia-ն, 2016 թվականի սկզբին կապիկը կանխագուշակել Էր ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հաղթողին. նա նստել Էր Պորտուգալիայի ազգային դրոշի մոտ և սկսել բանան ուտել: