Նևադա նահանգի դատավորը մերժել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հայցը, թե Կլարկ օկրուգի ընտրողների գրանցման բյուրոյի աշխատակիցները խախտել են օրենքը, քանի որ թույլատրել են մարդկանց քվեարկության համար հերթ կանգնել արդեն ընտրատեղամասի պաշտոնական փակումից հետո։ Այս մասին հայտնում է Reuters-ը:
Պետք է նշել, սակայն, որ ըստ Նևադա նահանգի օրենքի, բոլոր ընտրողները, որոնք եկել են ընտրատեղամաս մինչև դրա փակումը, պետք է քվեարկելու հնարավորություն ունենան։
Հիշեցնենք նաև, որ այս օկրուգի իսպանալեզու ամերիկացիներն ավանդաբար քվեարկում են Դեմոկրատական կուսակցության օգտին: