ԱՄՆ ընտրապայքարում ձայների մեծ մասն արդեն հայտնի են: Համաձայն վերջին տվյալների՝ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ունի 265 ձայն, մինչդեռ դեմոկրատ թեկնածու Քլինթոնը ունի 218 ձայն:
Դեռևս հայտնի չեն հետևյալ 8 նահանգների ընտրության արդյունքները.
Արիզոնա (ունի Ընտրական կոլեգիայի 11 ձայն) - համարվում է հանրապետական, կարմիր նահանգ
Մինեսոտան (ունի Ընտրական կոլեգիայի 10 ձայն) - համարվում է դեմոկրատ, կապույտ նահանգ
Վինսկոնսին (ունի Ընտրական կոլեգիայի 10 ձայն) - համարվում է տատանվող նահանգ
Միչիգան (ունի Ընտրական կոլեգիայի 16 ձայն) - համարվում է դեմոկրատ, կապույտ նահանգ
Նյու Հեմփշիր (ունի Ընտրական կոլեգիայի 4 ձայն) - համարվում է տատանվող նահանգ
Ալյասկա (ունի Ընտրական կոլեգիայի 3 ձայն) - համարվում է հանրապետական, կարմիր նահանգ
Հաղթելու և 270 ձայն ստանալու համար Քլինթոնին առնվազն անհրաժեշտ է ունենալ մնացյալ ձայներից 52-ն: