Կալիֆոռնիան և Մասաչուսեթսը քվեարկել են մարիխուանայի օրինականացման օգտին
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա և Մասաչուսեթս նահանգները կողմ են քվեարկել մարիխուանայի օրինականացմանը, հաղորդում է BBC-ն:
Նշենք, որ հանգստի նպատակով մարիխուանայի օգտագործումն օրինական էր համարվում Կոլորադոյում, Վաշինգտոնում, Օրեգոնում և Ալյասկայում, իսկ բժշկական նպատակով մարիխուանայի օգտագործումն օրինականացված է եղել 25 այլ նահանգներում:
Նշվում է, որ ցանկում Կալիֆորնիայի և Մասաչուսեթսի ավելացմամբ՝ մարիխուանան օրինականացրած նահանգներում ապրող ամերիկացիների թիվը 5 տոկոսից ավելացել է՝ հասնելով մոտ 20 տոկոսի: Սա ԱՄՆ-ի բյուջեի համար կապահովի մինչև 18 միլիարդ դոլար եկամուտ։