ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը զանգահարել է Դոնալդ Թրամփին և ընդունել ընտրություններում պարտությունը, հայտնում է CNN-ը:
«Քլինթոնը զանգահարել է Թրամփին և ընդունել պարտությունը»,- գրում է CNN-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ միլիարդատեր Դոնալդ Թրամփին հաջողվել է հատել 270 ընտրիչի շեմը՝ դառնալով ԱՄՆ 45-րդ նախագահ: