Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո մարդիկ խնդրում եմ Միշել Օբամային առաջադրել իր թեկնածությունը 2020 թվականի ընտրություններում: Այս մասին գրում է Telegraph-ը:
Թրամփի հաղթանակի պատճառով տխրել են այն մարդիկ, ովքեր ցանկանում էին ԱՄՆ նախագահի պաշտոնում կին թեկնածու տեսնել: Եվ հիմա նրանք նոր հավանական թեկնածու են գտել:
ԱՄՆ առաջին տիկինը մեծ հանրաճանաչություն է վայելում, և շատերը կարծում են, որ 2020 թվականին նրա հաղթանակը կարող է Միացյալ Նահանգներին «փրկել Թրամփից»: