ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ավարտից հետո Դոնալդ Թրամփն իր առաջին ելույթում խոստացել է նախագահ դառնալ բոլոր ամերիկացիների համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նա բոլոր նրանց, ովքեր չեն քվեարկել իր օգտին, խնդրել է սատարել իրեն դժվարին ճանապարհին:
«Խոստանում եմ, որ նախագահ կդառնամ բոլոր ամերիկացիների համար, որոնք ապրում են մեր մեծ երկրում»,- հայտարարել է Թրամփը:
Նա նաև հայտարարել է քաղաքական ընդդիմախոսների հետ համագործակցելու պատրաստակամության մասին: