ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփն արժանի է Եվրամիության բոլոր ինստիտուտների հարգանքին, հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, հայտնում է Politicօ-ն:
«Ես շնորհավորում եմ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին: Սա, իհարկե, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև հարաբերություններում դժվար ժամանակ է, սակայն ազատ ընտրված ԱՄՆ նախագահն արժանի է ԵՄ ինստիտուտների լիարժեք հարգանքին», - նշել է Շուլցը՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ն կշարունակեն արդյունավետ համագործակցությունը: