Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ հղելիս կոչ է արել վերջինիս արտահանձնել ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամի հայտնի քարոզիչ, գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթհուլլահ Գյուլենին: Նա նշել, որ Գյուլենի արտահանձնումը երկկողմ հարաբերություններում նոր էջ կբացի: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Sondakika լրատվական կայքին:
«ԱՄՆ-ում ապրող Ֆեթուլլահ Գյուլենին վայրկյան առաջ մեր երկրին արտահանձնելու վերաբերյալ նորընտիր նախագահին ուղղված ուղիղ կոչով եմ հանդես գալիս: Ամերիկացի և թուրք ժողովուրդների պատմական բարեկամությանը սպառնացող այս ահաբեկչական կազմակերպության պարագլխին հնարավորինս շուտ մեզ արտահանձնելու դեպքում, վստահ եմ Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում նոր էջ կբացվի»,- ասել է Յըլդըրըմը: