Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ աշխատանքում Եվրամիությունը դժվարություններ կունենա: Այդ մասին, ինչպես հայտնում է Lenta.ru-ն, նա հայտարարել է Europe1 ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Դա դժվար կլինի, դա ավելի բարդ կլինի, քան նախորդ վարչակարգերի ժամանակ, սակայն նա ազատ ընտրված նախագահ է: Մենք կաշխատենք նրա հետ, ինչպես մյուս բոլոր նախագահների: Դա փոխադարձ հարգանք է բոլոր ժողովրդավարությունների միջև»,-ասել է Շուլցը:
Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ ապագա նախագահը կպահպանի «ԵՄ ինքնիշխան պետությունների հիմնարար կանոնները»: