ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով Սիրիայում և Իրաքում 2015 թվականի նոյեմբերից 2016 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում զոհվել են 64 խաղաղ բնակիչ, հայտնում է Reuters-ը: Ինչպես հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ, գնդապետ Ջոն Թոմասը, խոսքը 24 ավիահարվածների մասին է, որոնք հասցրել է ԱՄՆ-ը անցած տարվա նոյեմբերի 20-ից 2016 թվականի սեպտեմբերի 10-ը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականացվող պայքարի շրջանակներում։
Կենտրոնական հրամանատարության այլ ներկայացուցիչ, մայոր Ջոշ Ժակի խոսքով՝ ընդհանուր առմամբ 2014 թվականից ի վեր ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով զոհվել է 119 խաղաղ բնակիչ։