Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպությունը՝ ԵԱՀԿ, քննադատել է ԱՄՆ ընտրական համակարգը: Ժողովրդավարության հարցերով եվրոպացի փորձագետները դժգոհ են ԱՄՆ-ում Կոնգրեսի ընտրությունների անցկացման կարգից, որոնք դժվարություններ են առաջացնում «երրորդ» կուսակցություններից առաջադրված թեկնածուների համար, փոխանցում է utro.ru-ն: Փորձագետները մասնավորապես նշում են Ազատական կուսակցության թեկնածու Գերի Ջոնսոնի և «կանաչների» կուսակցության թեկնածու Ջիլլ Սթայնի մասին:
Վերջին տվյալների համաձայն, Ջոնսոնն ստացել է ընտրողների 3, իսկ Սթայնը՝ 1 %-ի ձայները:
Միաժամանակ, սակայն, ԵԱՀԿ նշում է, որ Կոնգրեսի պատգամավորների ընտրություններին անկախ և «երրորդ» կուսակցություններից թեկնածուների թիվը մեծ էր, ինչն ամերիկացիներին ընտրության լայն հնարավորություն էր ընձեռել: