ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներից առաջացած շոկից հետո շուկաները վերագտնում են լավատեսությունը: Ռուս փորձագետ Ալեքսեյ Անոտովի խոսքերով, ապագա նախագահի առաջին ելույթը հանգստացնող էր շուկաների համար և վերջիններս ինդեքսների անկումները վերականգնեցին, փոխանցում է «Ռեգնում» գործակալություն:
Փորձագետը նշում է, որ Թրամփի հաղթանակից հետո հումքային ռեսուրսները կրկին աճեցին:
«Ալյումինը, պղինձն ու արժաթն արագացրել են աճի տեմպը: Նավթի գները գտնվում են 45 դոլարի շրջակայքում և նախատեսվում է դրանց աճ մինչև 47-48»,- նշում է փորձագետը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքներից հետո ֆինանսական շուկաների արձագանքը կտրուկ բացասական էր: