ԵԱՏՄ-ն պատրաստ է առարկայական երկխոսության ԵՄ-ի հետ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ միասնական տնտեսական տարածք ձևավորելու համար: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:
«Մենք վաղուց ենք կոչ անում աշխատել միասնական տնտեսական տարածքի ձևավորման ուղղությամբ: Այս գաղափարը ժամանակին առաջարկել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահները», - նշել է ռուս դիվանագետը:
«Մենք նախկինի պես սպասում ենք Բրյուսելի կառուցողական արձագանքին: Բայց, անկեղծ ասած, դեռևս նման պատրաստակամություն Եվրոպայի մեր գործընկերներից չենք տեսնում», - նշել է ՌԴ փոխարտգործնախարարը: