Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում իր քաղաքական կյանքի նպատակը խորհրդարանի արտահերթ ընտրություններն են: Այդ մասին նա հայտարարել է Կիևում տեղի ունեցած ճեպազրույցում: «Մեր նպատակն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են սեղմ ժամկետում»,-ասել է նա, հայտնում է Apsny.ge-ն:
«Ուզում եմ ասել, որ մենք նոր քաղաքական ուժ ենք ստեղծում: Մեր նպատակն է փոխել այսպես կոչված էլիտաները, որոնք ղեկավարում են կառավարությունն ու խորհրդարանը»,-ասել է նա:
«Մենք չենք ընդունի ոչ մեկի, ով մեկ ժամկետից ավելի է անցկացրել խորհրդարանում, ով 2 տարուց ավելի է աշխատել պետական մարմիններում, չեն լինի այլևս գործարարներ»,-ասել է Սաակաշվիլին: