Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Թուրքիային սպառնացել է տնտեսական պատժամիջոցներով կապված լրագրողների և ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալությունների հետ: Այս մասին նա ասել է Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում:
«Մենք ԵՄ-ում պետք է մտածենք, թե ինչ տնտեսական պատժամիջոցներ մենք կարող են կիրառել Թուրքիայի նկատմամբ: Այս տարվա վերջին պետք է անցկացվի մաքսային մության բարեփոխումը: Ես չեմ կարող պատկերացնել, որ ընդդիմության պատգամավորների և լրագրողների զանգվածային ձերբակալություններից հետո մենք կընդլայնենք մաքսային միությունը»,- հայտարարել է Շուլցը:
Նա նաև հիշեցրել է Թուրքիայում մահապատժի վերկանգնման նկատմամբ ԵՄ դիրքորոշումը: «Եթե Թուրքիան վերադառնա մահապատժին, անդամակցության հարցով բանակցությունները կդադարեցվեն»,- նշել է Շուլցը: Միաժամանակ Եվրախորհրդարանի ղեկավարը նշել է, որ ինքը կողմ է Թուրքիայի հետ երկխոսության շարունակմանը: