Թուրքիան հայտարարել է Կիպրոսի շուրջ բանակցությունների վերջին հնարավորության մասին

13:36     14 նոյեմբերի, 2016

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Կիպրոսի վերամիավորման մասին բանակցությունների «վերջին հնարավորության» մասին: Նրա խոսքերով՝ Կիպորսի, Կիպրոսի թուրքական հանրապետության, Թուրքիայի, Հունաստանի և ՄԱԿ-ի մասնակցությամբ բանակցությունները պետք է սկսվեն հնարավորինս արագ, փոխանցում է Корреспондент-ը:

Նշենք, որ Շվեյցարիայում նոյեմբերի 7-11-ը ՄԱԿ-ի հովանու ներքո կայացել են Կիպրոսի վերամիավորման շուրջ բանակցությունների առաջին փուլը: Ինչպես հայտնել են Կիպրոսի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, բանագնացներին հաջողվել է էական առաջընթաց արձանագրել: Բանակցությունների երկրորդ փուլը նախատեսված է նոյեմբերի 20-ին և կտևի 3-4 օր:


© armedia.am