Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյը հայտարարել է, որ երկրում երկրաշարժի վնասը կազմում է մոտ 1,5 մլրդ դոլար, փոխանցում է РИА Новости-ն:
Նախօրեին Նոր Զելանդիայում 7,9 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որին հետևել են ևս երկու ստորգետնյան ուժեղ ցնցումներ:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ երկրաշարժի հետևանքով երկու մարդ է զոհվել: