Գերմանիայի իշխող կոալիցիայում ներառված կուսակցությունների առաջնորդները պայմանավորվածություն են ձեռք բերել ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի թեկնածությունը նախագահի պաշտոնում առաջադրելու հարցում, հաղորդում է n-tv-ն։
Ավելի վաղ Քրիստոնեա-դեմոկրատական միության, Քրիստոնեա-սոցիալական միության և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների առաջնորդները մի քանի անարդյունք հանդիպում են անցկացրել՝ քննարկելով այն հարցը, թե ով պետք է փոխարինի գործող նախագահ Յոահիմ Գաուկին։ Անգելա Մերկելը մինչև վերջին պահը չի ցանկացել աջակցել Շտայնմայերի թեկնածությունը։