ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հանրային քննարկումների շարք` հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջից:
Քննարկումների նպատակն է մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագրի ներկայացումը և դրա շուրջ տեսակետների փոխանակումը: