Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։
Ռուսաստանի նախագահը կրկին շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի համար, հաջողություններ է մաղթել նրան նախընտրական ծրագրի իրագործման համար։
Պուտինը պատրաստակամություն է հայտնել Սպիտակ տակ նոր վարչակարգի հետ գործընկերային հարաբերություններ հաստատել՝ իրավահավասարության, փոխադարձ հարգանքի ու միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա։
Երկու նախագահները համաձայնել են, որ ներկայում ռուս-ամերիկյան հարաբերությունները բարդ փուլում են և կարգավորման կարիք ունեն: Նրանք նաև կողմ են արտահայտվել ակտիվ համատեղ աշխատանքներ կատարելուն, որպեսզի դրանք կարգավորվեն և վերադառնան կառուցողական փոխգործակցության հուն։
Հաղորդվում է նաև, որ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են կապ պաշտպանել հեռախոսազանգերի միջոցով՝ չբացառելով մոտ ապագայում կայանալիք հանդիպումը: