Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյը չի կարողացել պատասխանել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազանգին, հաղորդում է Stuff պարբերականը։ Նշվում է, որ Քեյը զբաղված է եղել երկրում երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներով։ Հիշեցնենք, որ Նոր Զելանդիայում տեղի է ունեցել 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ինչն առաջացրել է ցունամի։
«Քեյն արդեն խոսել է Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլի և Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ։ Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է զանգահարել, վարչապետը հույս ունի մոտ օրերս խոսել նրա հետ»,-հայտարարել է Նոր Զելանդիայի վարչապետի օգնականը։