ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տևական խաղաղության հասնելու համար պատրաստ են աշխատել Ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ: Այս մասին այսօր ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Վերջինս հույս է հայտնել, որ դեկտեմբերի 8-9-ին Հանբուրգում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում համանախագահներին կհաջողվի կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Ըստ նրա՝ այդ հանդիպմանը կողմերը կարող են քննարկել կարևոր, առանցքային հարցեր, հատկապես Վիեննայում և Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցը:
«Մենք շարունակում ենք աշխատել նախագահների հետ՝ հաջորդ գագաթնաժողովը կազմակերպելու համար»,- ասել է Ուորլիքը: