Ֆրանսիայի Ազգային ժողովի Բյուրոն նոյեմբերի 23-ին կներկայացնի նախագահ Ֆրանսուա Օլանդի իմպիչմենտի նախագիծը, հաղորդում է utro.ru կայքը:
Ասվում է, որ նիստը կանցկացվի ԱԺ խոսնակ Կլոդ Բարտոլոնայի գլխավորությամբ:
Նշենք, որ Օլանդի իմպիչմենտի հարցը նախաձեռնվել է նոյեմբերի սկզբին Ֆրանսիայի պատգամավոր Կլոդ Լելուշի կողմից: Նախաձեռնության ներքո ստորագրել են 79 պատգամավորներ: Նոյեմբերի 10-ին ֆրանսիական Ազգային ժողովի նախագահ Բարտոլոն Ելիսեյան պալատին ու կառավարությանը պաշտոնապես հայտնել է իմպիչմենտի նախագծի մասին:
Պատճառը ֆրանսիական նախագահի անկեղծությունն է, որը ներկայացվել է «Պետք չէր, որ նախագահը դա ասեր...» այս տարի լույս տեսած գրքում:
Լելուշի կարծիքով, գրքում տեղ գտած ինֆորմացիան, գաղտնի տեղեկություններն են՝ ազգային անվտանգության հետ կապված: