Ուկրաինան երեքշաբթի հասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3-րդ կոմիտեում բանաձևի ընդունման, որը դատապարտւմ է Ղրիմում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը և կոչ է անում Ռուսաստանին թերակղզի թողնել միջազգային դիտորդներին, հայտնում է TACC-ը։
Բանաձևը պահանջում է նաև անհապաղ չեղարկել 2016 թվականի ապրիլի 26-ին ՌԴ Գերագույն դատարանի կողմից ընդունված որոշումն, որով «Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիս» ՀԿ-ն ճանաչվում է ծայրահեղական։
Փաստաթղթի օգտին է քվեարկել 73 երկիր, այդ թվում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան և ԵՄ երկրները, 23 պետություններ դեմ են արտահայտվել (Հայաստան, ՌԴ, Բելառուս, Վենեսուելա, Չինաստանի, Հյուսիսային Կորեա, Հնդկաստան, Իրան, Ղազախստան, Սերբիա, Սիրիա Ուզբեկստան և այլն), 76-ը՝ ձեռնպահ մնացել (Ղրղզստան, Տաջիկստան և այլն)։