Նիգերիայի հյուսիսարևելյան Բորնո նահանգում առաջիկա ամիսներին սովից կարող է մահանալառնվազն 75 հազար երեխա։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ը՝ նշելով, որ կազմակերպությունը կարող է չկարողանա հաղթահարել տեղի մարդասիրական ճգնաժամը։
ՄԱԿ-ի մարդասիրական ծրագրի համակարգող Փիթեր Լունդբերգի խոսքով՝ տարածաշրջանում, որտեղ դեռևս վերջերս իշխում էր ծայրահեղական «Բոկո Հարամ» խմբավորումը, օգնության կարիք ունի առնվազն 14 մլն մարդ, փոխանցում է BBC-ն։
Ինչպես նշել է Լունդբերգը՝ իսլամիստներից ազատագրված տարածքներում սուր կարիքավորներից մոտ 400 հազարն անչափահասներ են։
Նիգերիայի հյուսիս-արևելքում կառավարական զորքերի դեմ ջիհադիստների հակամարտության 7 տարիներին զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, մոտ 2 մլն տեղացիներ դարձել են փախստականներ։