Այսօր, նոյեմբերի 17-ին, նավթի համաշխարհային գները անկում են ապրել՝ ԱՄՆ նավթի հումքի ծավալների աճի մասին տեղեկությունների ֆոնին: Brent տեսակի նավթի գինն այսօր կազմել է 46,72 դոլար/բարել՝ անկում ապրելով 0,49%-ով: WTI տեսակի գինը 45,62 դոլար/բարել է: Այս տեսակի գնի անկումը կազմել է 0,41%, հաղորդում է Ռեգնում գործակալությունը:
Forex Club- փորձագետ Իրինիա Ռոգոտովայի կարծիքով, նախորդ օրերին նավթի գների աճը եղել է սպասումների հետևանքով. «Նոյեմբերի 18-ին ՕՊԵԿ երկրների ոչ ֆորմալ հանդիպման մասին սպասումների համատեքստում, որի ընթացքում իբրև թե պետք է ձեռք բերել ալժիրյան նախնական համաձայնություններ նավթի արդյունահանման ծավալների սառեցման մասին, նավթի գները «փչվել են»»:
Փորձագետի կարծիքով այդ սպասումները «թսկեցին» ԱՄՆ-ից էներգոպաշարների մեծացման մասին լուրերի պատճառով: