Իրաքում հարսանեկան արարողության ժամանակ մահապարտը պայթեցրել է պայթուցիկով լի մեքենան, որի հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել։ Եվս 42 մարդ վիրավորվել է, հայտնում է Tert.am-ը:
Հարձակումը տեղի է ունեցել այս տարվա ամռանն «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայիններից ազատագրած Էլ Ֆալուջա քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա:
Դեռ ոչ ոք չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:
Երեք օր առաջ Էլ Ֆալուջայում մահապարտների երկու պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ: Այդ ժամանակ պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը: