AFP-ի տեղեկացմամբ, ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է սկսել Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ, ԱԱ-2018-ի որակավորման փուլի` Լեհաստանի հետ խաղից հետո (0:3):
Լրատվականի փոխանցմամբ՝ հանդիպման 53-րդ րոպեին ռումինացի երկրպագուները ճայտրուկներ են նետել խաղադաշտ, որոնցից մեկը պայթել է Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի կողքին: Այնուհետև, խաղը մեկ րոպեով ընդհատվել էր և վերսկսվել:
Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիային սպառնում է մեծ տուգանք և մարզադաշտի որակազրկում:
Ինչպես գիտենք, Ռումինիայի հավաքականը Հայաստանի հավաքականի հետ Աշխարհի 2018թ-ի առաջնության ընտրական նույն խմբում է: