Նվազագույնը 60 մարդ դարձել է Հնդկաստանում տեղի ունեցած երկաթուղային պատահարի զոհ: Ավելի քան 150 հոգի ստացել են վնասվածքներ:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Կանպուր քաղաքի մոտակայքում (Ուտտար-Պրադեշ նահանգ): Երկաթգծից դուրս են եկել մարդատար գնացքի 14 վագոն: Պատահարի վայրում աշխատում են փրկարարները, հաղորդում է euronews.com –ը:
Հնդաստանի վարչապետ Նարենդա Մոդին հանդես է եկել ցավակցական ուղերձով՝ նշելով, որ երկրի Երկաթուղային տրանսպորտի նախարար Սուշեր Պրաբհուն անձամբ է հետևում իրադարձությունների ընթացքին: