Անգելա Մերկելը մտադիր է չորրորդ անգամ հաջորդաբար դառնալ Գերմանիայի կանցլերը։
Գերմանիայի կանցլերը կառավարության ղեկավարի պաշտոնի համար իր թեկնածությունն է առաջադրելու Քրիստոնեա- Դեմոկրատական ու Քրիստոնեա- սոցիալիստական միությունների դաշինքի կողմից, հաղորդում է DPA գործակալությունը։
Իր որոշման մասին Մերկելը տեղեկացրել է ՔԴՄ անդամներին նոյեմբերի 20-ին տեղի ունեցած պրեզիդիումի նիստի ժամանակ։ Ենթադրվում է, որ օրվա ընթացքում կանցլերը կառավարական հայտարարություն կանի ու կհայտնի իր մտադրության մասին։