Առնվազն 16 մարդ է մահացել, մոտ 50 մարդ վիրավորվել է Լիբիայի հարավում գտնվող Սաբհա քաղաքում 2 թշնամական ցեղախմբերի միջև արդեն 4 օր շարունակվում է զինված կոնֆլիկտի արդյունքում: Ինչպես նշում է Reuters-ը, արյունահեղության պատճառը կապիկն է, որը պատկանել է Քադադֆա ցեղախմբից մի խանութպանի:
Հայտնի է, որ կենդանին հարձակվել է խանութի կողքով անցնող մի խումբ դպրոցականների վրա: Կապիկը քանդել է Ավլադ Սուլեյման ցեղախմբի աշակերպուհիներից մեկի գլխաշորը: Արդյունքում աշակերտուհիների բարեկամները սպանել են թշնամական ցեղախմբի 3 ներկայացուցչի, ինչպես նաև կապիկին:
Դրանից հետո քաղաքում մարտեր են սկսվել տանկերի, ականանետների ու ծանր զրահատեխնիկայի այլ տեսակների կիրառմամբ: