Apple ընկերությունը մտադիր է Made in America պիտակով iPhone-ներ արտադրել Made in China-ի փոխարեն: Հիմնական հավաքող գործընկեր Hon Hai Precision Industry ընկերությունը, որն ավելի շատ հայտնի է որպես Foxconn Technology Group, արդեն ուսումնասիրում է iPhone-ի արտադրությունը Չինաստանից ԱՄՆ տեղափոխելու հարցը, գրում ճապոնական Nikkei Asian Review-ն:
Ըստ աղբյուրի՝ Apple ընկերությունը դեռ 2016-ի հունիսին էր խնդրել iPhone, Foxconn և Pegatron հավաքող ընկերություններին դիտարկել ԱՄՆ-ում արտադրության հնարավորությունը: Foxconn-ը կատարել է խնդրանքը, իսկ Pegatron-ը հրաժարվել է այդպիսի ծրագրերից` ելնելով գնային խնդիրներից: