Նախորդ շաբաթ նավթի՝ գրեթե 5 %-ով անկում ապրած գներն այսօր կրկին բռնել են աճի ուղին: Պատճառն Իրանի, Իրաքի և նավթ արդյունահանող այլ երկրների կողմից հնչեցված դրական հայտարարություններն են՝ ՕՊԵԿ-ի կողմից նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ համաձայնագրի հավանականության մասին, փոխանցում է utro.ru-ն:
Այսպես, «սև ոսկու» հունվարյան ֆյուչերսները Brent տեսակի համար թանկացել են 1,34%-ով՝ կազմելով 47,48 դոլար/բարել:
WTI նավթի գինն ավելացել է 1,3%-ով՝ հասնելով 46,29 դոլար/բարելի: