Կիպրական հիմնախնդրի կարգավորման շրջանակներում տարածքային հարցերի շուրջը բանակցությունները, որոնք վերսկսվել Էին Շվեյցարիայում, ավարտվել են ապարդյուն, փոխանցում է Reuters-ը՝ ՄԱԿ-ի հայտարարությանը հղումով:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի և կիպրացի թուրքերի ղեկավար Մուստաֆա Աքընջիի հանդիպումը սկսվել Էր նոյեմբերի 20-ին Շվեյցարիայի Մոն Պելերին ավանում:
«Չնայած բոլոր ջանքերին, նրանք չկարողացան համաձայնության գալ տարածքային կարգավորման հարցում, որն ուղի կհարթեր բանակցությունների ավարտական փուլի համար: Երկու կողմերը որոշել են վերադառնալ Կիպրոս և մտածել հետագա գործողությունների մասին»,- ասված Է հայտարարությունում: