Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունն այսօր Էստոնիայից փոխանցվել է Կիպրոսին: Փոխանցման արարողությունը տեղի է ունեցել Ստրասբուրգում կայացած հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել ԵԽ 47 անդամ երկրների ներկայացուցիչները։
Մինչ նախագահության հանձնումը՝ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Յուրգեն Լիգին ներկայացրել է իր երկրի նախագահության ժամանակ տեղի ունեցած ձեռքբերումները։
Նախարարների կոմիտեի նոր նախագահ, Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդիսն էլ ստանձնելով նախագահությունը՝ ներկայացրել է կիպրական նախագահության առաջնահերթությունները։
Կիպրոսի նախագահությունը ԵԽ նախարարների կոմիտեում, հետևաբար նաև ԵԽ-ում ընդհանրապես, կտևի 6 ամիս։