ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ Երևանում կայացած համաժողովին չեղավ կոնսեսուսային համաձայնություն, այդ պատճառով որոշման ընդունումը հետաձգվեց: Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը, հայտնում է Aysor.am-ը:
«Երևանում կայացած համաժողովին չեղավ կոնսեսուսային համաձայնություն մեր թեկնածուի շուրջ, այդ պատճառով դա հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Լինելու է հատուկ այդ նպատակով հրավիրված նիստ և մենք մեր թեկնածության վրա պնդելու ենք»,- ասել է Շավարշ Քոչարյանը:
ԱԳ փոխնախարարն ընդգծել է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնի ռոտացիան պիտի լինի` ըստ ռուսական այբուբենի և հաջորդը Հայաստանն է: