Գործադիրը նոյեմեբերի 24-ի նիստում հավանության է արժանացրել Դիլիջան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման ծրագրի հայեցակարգը:
Կառավարությունից հայտնում են, որ ծրագրի հայեցակարգի ընդունումը պայմանավորված է պատմամշակութային հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման բնագավառում պետական քաղաքականության մեկ միասնական մոտեցումների մշակման ապահովման և իրականացման անհրաժեշտությամբ:
Որոշմամբ կսահմանվեն Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման միջոցառումների շրջանակում ծրագրային կարգավորման հստակ պահանջներ` քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ու պատմականորեն ձևավորված կերպարի վերականգնման նպատակով քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի կազմման համար:
Նախագծի համաձայն`մշակույթի նախարարությունը եռամսյա ժամկետում պետք է կառավարությանը ներկայացնի «Դիլիջան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման ծրագրի հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագիրը»: