ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է կնքվել մինչև 2017 թվականի վերջն ու վավերացվել 2018-ի առաջին կեսին։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը՝ ելույթ ունենալով Ռուս-սինգապուրյան միջկառավարական հանձնաժողովի ընդլայնված նիստում։
Շուվալովը նշել է, որ իրենց համար կարևոր նշանակություն ունի Սինգապուրի՝ որպես ԱՍԵԱՆ-ի գլխավոր գործընկերներից մեկի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի կնքումը։
Իր հերթին Սինգապուրի փոխվարչապետ Թարման Շանմուգարատնամը հաստատել է հետաքրքրվածությունը Ռուսաստանի հետ առևտրա-տնտեսական հարաբերությունների տարբեր ոլորտներում համագործակցությամբ՝ նշելով, որ երկու երկրների գործընկերության առկա ներուժն ամբողջությամբ չի կիրառվում։