Բելգրադում Սերբիայի պատմության մեջ առաջին անգամ զինծառայողների բողոքի ակցիաներ են անցել: Սերբ զինծառայողները մասնավորապես բողոքում են ցածր աշխատավարձերից և աշխատանքի վատ պայմաններից:
Զինծառայողների արհմիությունները պնդում ե, որ զինծառայողների ավելի քան 75 տոկոսը ստանում է երկրում միջին աշխատավարձից ցածր աշխատավարձ: Նշենք, որ Սերբիայում միջին ամսական աշխատավարձը կազմում է 370 եվրո:
Սերբիայի պաշտպանության նախարարությունն այս բողոքի ակցիան համարում է աննախադեպ և վերաբերվում քննադատաբար: