Հալեպահայ հայտնի ռեժիսոր Ավո Գաբրիելյանի «Տներ առանց դռների» ֆիլմը Թուրինի 34-րդ վավերագրական ֆիլմերի փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի, հայտնում է «Արևելքը»:
Ֆիլմը պատմում է Սիրիայի պատերազմի մասին: Նկարահանումների համար ռեժիսորը հանդիպել է արգելքների, ինչի պատճառով նա ամբողջ ֆիլմը նկարահանել է իր տան պատշգամբից, գաղտնի:
«Տներ առանց դռների» ֆիլմն այս տարի ցուցադրվել է նաև Բեռլինի և Պրահայի միջազգային կինոփառատոներում: Սիրիայի պատերազմից հետևանքով ռեժիսորն ընտանիքի հետ գաղթել է Լիբանան, որտեղ նույնպես զբաղվում է վավերագրությամբ: