Բրիտանական կառավարությունում ակտիվ քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ՝ կմնա՞ արդյոք Բրիտանիան եվրոպական միասնական շուկայի անդամ Եվրամիությունից դուրս գալուց հետո, թե՞ ոչ:
Իրավաբանների կարծիքով ԵՄ-ից դուրս գալը դեռևս չի ենթադրում ավտոմատ դուրս մնալ Եվրոպական տնտեսական գոտուց (ԵՏԳ): Կառավարությունում պնդում են, որ ԵՄ-ին անդամակցության դադարեցումը նշանակում է Միության հիմքում ստեղծված բոլոր կազմակերպությունների անդամակցության դադարեցում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նշենք, որ 1994թ. ստեղծված Եվրոպական տնտեսական գոտին ներառում է ԵՄ անդամ բոլոր երկրներն ու Եվրոպական ասոցիացիայի երեք երկրները՝ Իսլանդիան, Նորվեգիան և Լիխտեյնշտեյնը:
Եթե բրիտական դատարանը Կառավարությանը տա ԵՏԳ-ին անդամակցության հարցը որոշելու իրավունք, ապա հավանական է, որ որոշում կկայացվի մնալ տնտեսական գոտու անդամ այնքան ժամանակ, քանի դեռ Բրիտանիան ԵՄ երկրների հետ չի կնքել երկկողմ երկարաժամկետ համագործակցության պայմանագրեր:
Դատական գործընթացքում ներկայացվելիք հարցը կայանում է հետևյալում. Բրիտանիան ԵՏԳ-ում որպես առանձին պետությո՞ւն է հանդես գալիս, թե՞ բացառապես որպես ԵՄ անդամ: